Երևանում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը: Հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բանախոսները նկատել են, որ Երևանի Բուզանդ 28 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչև 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նախաձեռնության բոլոր աջակիցներին` Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանը նկատել է, որ սա նաև յուրօրինակ նվեր է արվեստագետի ծննդյան օրվա առթիվ:
Հարկ է նշել, որ հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

