Վենետիկի 2017-ի Միջազգային Ցուցահանդէսին Հայաստանը Պիտի Ներկայացնէ Երեք Արուեստագէտ

Վենետիկի «Viva Arte Viva» արուեստի միջազգային 2017-ի ցուցահանդէսին (Մայիս 13 – Նոյեմբեր 26) Հայաստանը պիտի ներկայացնեն արուեստագէտներ Ռաֆայէլ Մէկալը, Ժան Պօղոսեանը եւ Միրօ Պերսօլեան:
ՀՀ մշակոյթի նախարարութեան տեղեկութիւններով՝ Ռաֆայէլ Մէկալը պիտի ներկայանայ «Յովազները իմ ծաղկած այգիին մէջ» ցուցադրութեամբ: Մէկալի արուեստը ազգային զարդանախշերու եւ հայ մշակոյթին բնորոշ տարրերու նորովի մօտեցմամբ կը պատկերէ մարդու եւ բնութեան փոխյարաբերութիւնները: 2013-ին «Մարութայ սար» մեծածաւալ ստեղծագործութեան համար ան արժանացած է Ֆլորենսիայի ցուցահանդէսի «Լորենցօ Մետիչի» արծաթէ մետալին եւ ՀՀ վաստակաւոր նկարիչի կոչման:
Պրիւքսէլ բնակող լիբանանահայ քանդակագործ եւ նկարիչ Ժան Պօղոսեան պիտի ներկայացնէ «Անշէջ կրակ» կոչուող ցուցադրութիւնը: Անիկա կը խորհրդանշէ զօտալամբին կրակը, որ Ժան Պօղոսեան կ’օգտագործէ իբրեւ «Հրէ վրձին»` իր անշէջ գործերը կերտելու համար: Ան բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ ունեցած է աշխարհի լաւագոյն պատկերասրահներուն մէջ (Պրիւքսէլ, Ապու Տապի, Պէյրութ):
Հայկական տաղաւարի 3-րդ մասնակիցը իտալաբնակ սլովենացի Միրօ Պերսօլեանն է: Անոր «Առանց սահմանի» ցուցադրութիւնը կարմիր եւ կապոյտ գոյներու համադրութեամբ կ’ընդգծէ արուեստի սահմաններ չունենալը:
Ցուցահանդէսին Հայաստանի ազգային տաղաւարի յանձնակատարը ՀՀ մշակոյթի նախարարութիւնն է, ի դէմս Սուետլանա Սահակեանի:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

