Փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեան Իր Նորագոյն Հատորը Պիտի Ներկայացնէ Փասատինայի Մէջ

Կիրակի, Մայիս 7-ին, կ.ե. ետք ժամը 12։30-ին, Փասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. առաքելական եկեղեցւոյ սրահին մէջ, յաւարտ Ս. պատարագի, փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեան պիտի ներկայացնէ իր խմբագրած նորագոյն հատորը՝ «Հիւսիս-արեւելեան Միջերկրականի Հայ Համայնքներ. Մուսա Տաղ-Տէօրթ Եօլ-Քեսապ» հատորը:
Ըստ «Ասպարէզ» օրաթերթի՝ հատորը 14-րդն է Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղին (UCLA) մէջ փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեանի կազմակերպած եւ Պատմական Հայաստանի նահանգներուն ու քաղաքներուն նուիրուած միջազգային գիտաժողովներուն ընթացքին ներկայացուած ուսումնասիրութիւնները համադրող հատորներու շարքին: Անոր մէջ ներկայացուած են նաեւ Լաթաքիոյ գիւղական շրջաններու հայկական համայնքներուն մասին տուեալներ։
Լուսանկարներով հարստացուած ներկայացման ընթացքին, դասախօսը պիտի ներկայացնէ շրջաններուն եկեղեցիները, վանքերը, դպրոցները, որբանոցները, եւ այլն: Ան նաեւ պիտի անդրադառնայ այս շրջաններուն մէջ ապրող հայութեան վերաբերող տնտեսութեան, աւանդութեանց, գրական եւ կրօնական մշակոյթին եւ քաղաքական իրավիճակին:
Մուտքը ազատ է եւ տեղի պիտի ունենայ հիւրասիրութիւն։ Հեղինակը նաեւ պիտի մակագրէ հատորէն օրինակներ։ Եկեղեցւոյ հասցէն է՝ 2215 E. Colorado Blvd., Pasadena, CA 91107։
Յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել (626) 449-1523 թիւին։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

