Հայոց Այբուբենը Տեղ Գտած է Հոլանտացի Նկարիչի Գործերուն Մէջ

Sputnik Արմէնիան հետաքրքրական փաստեր կը ներկայացնէ Հայոց Այբուբենի մասին, որ տեղ գտած է ղպտական այբուբենի եւ չինական հիերոկլիֆներու կողքին:
17-րդ դարու վերջին քառորդին, 18-րդ դարու սկիզբը, հոլանտացի տաղանդաշատ նկարիչ, փորագրիչ եւ բանաստեղծ Ժան Լոյգենը ապրած եւ ստեղծագործած է Ամսթերտամի մէջ: Անոր կոթողային գործերէն կը համարուին 1681 թուականին հրատարակուած «Նոր ծովային ջահ» հինգ հատոր կազմող քարտէզագրական աթլասի համար եղած փորագրանկարները, ինչպէս նաեւ «Մարտիրոսներու հայելի» (1685) եւ «Մարդկութեան արհեստներ» (1694) գիրքերուն նկարազարդումները:
1690 թուականին Ժան Լոյգենը ստեղծած է բացառիկ փորագրանկարներու շարք, ուր պատկերուած են աշխարհի հնագոյն այբուբեններու տառատեսակները, ինչպէս նաեւ տրուած են անոնց լատինատառ անունները: Գեղարուեստական մեծ ճաշակով եղած այդ փորագրանկարներէն մէկուն վրայ` ղպտական այբուբենի եւ չինական հիերոկլիֆներու կողքին տեղ գտած է նաեւ Հայոց Մաշտոցեան այբուբենը ներկայացնող պատկերը` «Armenisch Alphabet» նշումով:
Ժան Լոյգենի հեղինակած աշխարհի հնագոյն այբուբեններու փոխագրանկարներուն շարքը քանի մը խմբաքանակներով հրատարակուած է Ամսթերտամի մէջ` հրատարակիչ եւ գիտնական Վիլհելմուս Կուրէի կողմէն: Անիկա կը համարուի առաջին տպագրութիւններէն, ուր տառերու պատկերին հետ արտացոլուած է նաեւ անոնց համապատասխան անուանահամակարգը, հայերէնի տարբերակին մէջ` «ա-այբ, Բ-բեն, Գ-գիմ, Դ-դա», եւ այլն: Նշենք, որ փորագրանկարներու այդ շարքը կը ներառէ նաեւ սուրիական, փիւնիկեան, եգիպտական, եբրայական եւ քանի մը այլ այբուբեններ:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

