ԹՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԸ Կ՛ԱՆԴՐԱԴԱՌԱՆԱՅ ՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿԻՆ

Թրքական «Հապերեորում» կայքը հրապարակած է յօդուած մը, որ կ՛անդրադառնայ Վանի մէջ աւերակ դարձած հայկական պատմական եկեղեցիներու անմխիթար վիճակին:
Յօդուածը ստորագրած են Էօմեր Ֆարուք եւ Շեհրիվան Էօզել։ Հոն կը կարդանք հետեւեալը. «Վանի չորս կողմը կը գտնուին պատմական եկեղեցիներ, որոնք հայերու կը պատկանէին եւ որոնց հիմնարկութեան թուականը կը նշուի իններորդ դար: Այս եկեղեցիներուն վիճակը աղէտալի է:
Անհրաժեշտ է, որ իշխանութիւնները տէր կանգնին պատմական արժէքներուն: Ինչպէս բոլոր նահանգները, Վանն ալ պատմական ինքնութիւն մը ունի, բայց այդ ինքնութիւնը յաճախ մոռացութեան կը տրուի: Զբօսաշրջութեան տեսակէտէն՝ Վանի աչքի լոյսը կը նկատուին Կեւաշի Ալթընսաչ գիւղի Ս. Թովմաս վանքը, Չարփանաք կղզիի Կտուց վանքը, Էրէք լերան Եօթը եկեղեցիներ կոչուած եկեղեցիները: Բոլորն ալ անտարբերութեան եւ խնամքի պակասի հետեւանքով՝ փճացած եւ փլուզումի ենթակայ են:
Չարփանաքի մէջ գտնուող եկեղեցւոյ պատերուն վրայի արձանագրութիւնները ամօթալի վիճակ կը պարզեն: Այս եկեղեցին կառուցուած է հաւանաբար 10րդ կամ 11րդ դարուն: Բայց այս փառաւոր կառոյցը այժմ հոգեվարքի մէջ է: Գանձ փնտռողները ցիրուցան ըրած են հայերու գերեզմանաքարերը: Եկեղեցիները նորոգելու մասին մտածող չկայ: Չարփանաք կղզիին վրայ գտնուող եւ 9րդ դարէն մնացած Կտուց եկեղեցւոյ վիճակն ալ ցաւալի է: Ճայերու երամները մեծ վնաս հասցուցած են այս եկեղեցւոյ ներքին պատերուն: Տեսարանը պղծուած է տեղացի ժողովուրդին կողմէ պատերուն վրայ գրուած գրութիւններով: Նոյն ճակատագիրը կը բաժնեն Եօթը եկեղեցիներ կոչուած եկեղեցիները (Վարագավանք): Այս եկեղեցիներն ալ կը սպասեն, որ մէկը վերականգնէ իրենց երբեմնի փառքը: Եկեղեցիները ներկայիս ծայր աստիճան անխնամ վիճակի մէջ են»:
Leave a Reply
Լրահոս
-
14.12.2019
Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ
-
14.12.2019
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը
-
14.12.2019
Անցած մի քանի օրերին մոտ 900 փախստական վերադարձել է Սիրիա
-
14.12.2019
Աֆղանստանում թալիբները 9 զինվորի են սպանել
-
14.12.2019
Նախագահը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
14.12.2019
Գյումրու օդանավակայանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Լոնդոն և Փարիզ
-
14.12.2019
Մամուլի տեսություն. Արսեն Բաբայանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել
-
14.12.2019
Մամուլի տեսություն. «Լավրովի պլան» երբեք չի եղել. Ստանիսլավ Տարասով
-
13.12.2019
Հռոմում կայացել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ
-
13.12.2019
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում

