• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր

22.09.2017   13:46

     Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով Հայաստանի ստանձնած  միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա  քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով  աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում  դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:

Share Button

Մեկնաբանել

Լրատվական գործընկեր