• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանի շախմատի հավաքականների մրցակիցները հայտնի են. Եվրոպայի առաջնություն

30.10.2019   23:08

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիների հաջորդ մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնությունում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Արշակ Պետրոսյանի գլխավորած տղամարդկանց  թիմը 7-րդ տուրում կխաղա Անգլիայի դեմ: Կանայք ուժերը կչափեն սերբերի հետ:

6-րդ տուրից հետո տղամարդկանց ընտրանին 4-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 9 միավոր: Առաջատարը 11 միավորով Ռուսաստանն է: Կանանց թիմը 6-րդն է և ունի 8 միավոր: Այստեղ ևս առաջատարները ռուսներն են:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր