• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է

20.09.2017   08:08

      Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Պրեմիեր լիգա»-ի վիճակագրական տվյալներով առաջատարների շարքում է:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` Squawka-ի կազմած շարքում Հենրիխ Մխիթարյանը միակ ֆուտբոլիստն է, ով կատարել է 5 գոլային փոխանցում: Հայ կիսապաշտպանը և «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Դավիթ Սիլվան ամենաշատ գոլային պահերն են ստեղծել` 17-ական: Մխիթարյանը, Պոգբան և դե Բրույնեն ամենաշատ` 6 «կտրող» փոխանցումների հեղինակներն են:

      Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ին ունեն 13-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր