• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

20.09.2017   08:53

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

     Նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար և բարձր գնահատել դեսպանի ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում գյուղատնտեսության ոլորտում:

     Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

     Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ դրանց բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է հմուտ և փորձառու մասնագետների խորհրդատվություն և այդ հարցում հայկական կողմն ակնկալում է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Երկուստեք կարևորվել է պետական աջակցության ծրագրերի իրականացմանը մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը:

     Քննարկվել են նաև նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք Գինու կոնֆերանսին առնչվող հարցեր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու ֆրանսիացի փորձագետներ:  

     Նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական ակտիվ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների՝ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությամբ Հայաստան ժամանող իր գործընկերը կշարունակի զարգացնել ագրարային բնագավառում սերտ համագործակցությունը:  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր