• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

20.09.2017   09:44

     Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

     Կարո Փայլանն իրեն ուղեկցող Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի, Ամերիկայի հայկական համագումարը տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի, տարածաշրջանային փորձագետ Ալին Օզինյանի, իր խորհրդատու Թամար Նալջիի հետ միասին շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։ 

     Այցի վերջում Կարո Փայլանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի Հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը Փայլանին է նվիրել Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր