• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է

20.09.2017   08:05

    Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

     Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:

     Պատկան մարմինները կճշտեն սահմանն անօրինական հատած անձի ներկայացրած տարբերակը, կպարզեն դեպքի բոլոր մանրամասները:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր