• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կառավարությունը ևս երկու ընկերության մաքսատուրքից ազատեց

14.09.2017   09:21

       Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» և «ԼԵՎ էներջի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներմուծվող սարքավորումներն ու հումքն «ԱՆԴ» ընկերությունն օգտագործելու է գյուղատնտեսության ոլորտում: «ԼԵՎ էներջի»-ի ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 37,9 մլն դրամ։ Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

    «ԼԵՎ էներջի»-ն կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր