• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կառավարությունը հստակեցրեց դպրոցական օլիմպիադաներն ԱԱՀ-ից ազատելու դեպքերը

14.09.2017   08:06

   Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները նոր չափորոշիչներ կունենան 2018թ. հունվարի 1-ից: Նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչներին` վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10 000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից, անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:

     2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը և, համապատասխանաբար, հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության գործող որոշումը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչներ սահմանված չեն լինելու:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր