• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լևոն Արոնյանը` Դանիիլ Դուբովի դեմ պարտիայի մասին

14.09.2017   09:13

     Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը խոսել է աշխարհի գավաթի խաղարկության Դանիիլ Դուբովի դեմ դասական երկրորդ պարտիայի մասին:

     «Պարտիայի ընթացքում մի քանի անգամ մտածեցի, թե հաջողությունն ինձնից երես է թեքել: Եվ ես կարծում էի, որ հիմա առավել դժվար կլինի: Խաղային դիրքը նորմալ էր, և հանկարծ սպիտակները խնդիրներ ունեն: Սակայն ժամանակի հետ վստահությունս վերադարձավ, երբ մրցակիցս խաղաց Nxd4: Ահա դրանից հետո հսկացա, որ չեմ պարտվի, եթե միայն հիմար քայլեր չանեի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

     Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի  դասական երկրորդ  պարտիայում  Արոնյանը մրցում էր Դանիիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 97-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վասիլի Իվանչուկի հետ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր