• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Գորիսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին

14.09.2017   09:48

     ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

     «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընտրությունները կազմակերպելու նպատակով կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի ավելի քան 20 մլն դրամ, իսկ Ոստիկանությանը՝ 2,2 մլն դրամ: 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր