Շաքարախտի Համաշխարհային Հիմնարկը 200,000 Տոլար Կը Նուիրէ Աչքի Խնամքի Հայկական Ծրագիրին

Նկատի ունենալով այն իրողութիւնը, որ Հայաստանի մէջ մարդասիրական նախաձեռնութիւններ իրականացնող Աչքի խնամքի հայկական ծրագիրը (The Armenian EyeCare Project), վերջին 25 տարիներուն ընթացքին հարիւր հազարաւոր քաղաքացիներու ձրի սպասարկութիւններ մատուցած է եւ յատկապէս շաքարախտէ տառապող աւելի քան 3000 քաղաքացիներու կենսական ծառայութիւններ տրամադրած՝ կուրութենէ փրկելով զանոնք, ուստի, Շաքարախտի համաշխարհային հիմնարկը որոշած է 200,000 տոլարի նուիրատուութիւն մը կատարել Աչքի խնամքի հայկական ծրագիրին։ Այս մասին կը հաղորդէ ԱՄՆ-ի «Ասպարէզ» օրաթերթը։
Այդ գումարը պիտի օգտագործուի յատկապէս շաքարախտ ունեցողներուն աչքի հիւանդութեանց առաջքը առնելու եւ անոնց խնամք ապահովելու նպատակով՝ 2017-էն մինչեւ 2020 իրականանալիք ծրագիրներուն համար։
Աչքի խնամքի հայկական ծրագիրի հիմնադիր տոքթ. Ռաճըր Օհանէսեան ողջունած է այս նուիրատուութիւնը, որուն շնորհիւ կարելի պիտի ըլլայ բազմացնել ծրագիրին տրամադրելիք սպասարկութիւնները։
Յայտնենք, որ բարեգործական կազմակերպութեանց գործունէութիւնը արժեւորող Charity Navigator հեղինակաւոր կազմակերպութիւնը, վերջերս իր բարձրագոյն արժեւորումը տուած էր Աչքի խնամքի հայկական ծրագիրին։
Ծրագիրին մասին յաւելեալ տեղեկութեանց համար, այցելել eyecareproject.com կայքը կամ դիմել (949) 933-4069 թիւին։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

