• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Վահե Էնֆիաջյանը կլինի Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահը

30.10.2017   12:08

ՀՀ ԱԺ«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ստանձնելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով հանձնաժողովի նիստերի աշխատանքը՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր  Գևորգ Գորգիսյանը։

«Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի հաստիքում մենք առաջարկեցինք Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, որի համար բավարար ստորագրություններ ունենք,  եւ շուտով նա կստանձնի այդ պաշտոնը», – ասաց ԱԺ պատգամավորը:

Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ հանձնաժողովի նիստում ներկայացրել են ոչ միայն ՀՀ-ում ինովացիոն տեխնոլոգիաների ներկայիս իրավիճակը, որը, ըստ նրա, բավականին հուսադրող է ի համեմատ տարածաշրջանային պետությունների, այլեւ մատնանշել են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս ոլորտի առավել զարգացումը:

«Առհասարակ, միջազգային հարթությունում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց մեզ համար կարեւոր է: Ես ասել եմ, որ եթե մենք բաց սահմաններ ունենայինք և տարածաշրջանում հարեւան պետությունների կողմից վարվող քաղաքականությունը չլիներ, անհամեմատ ավելի լավ իրավիճակ կունենայինք, քան այսօր եւ ոչ միայն այս, այլեւ այլ բնագավառներում», – ընդգծեց Վահե Էնֆիաջյանը։

Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության գլխավոր քարտուղար Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարը շուրջ 4 տարի Ադրբեջանի ներկայացուցիչ է, ինչը որոշակիորեն անդրադառնում է վեհաժողովի աշխատանքների վրա։

Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում տեղի ունեցած Սևծովյան տնտեսական  համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական և քաղաքական հարցերի  հանձնաժողովի 50-րդինչպես նաև Մշակութայինկրթության և սոցիալական հարցերի  հանձնաժողովի 49-րդ նիստերի աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎում ՀՀ ԱԺ  պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը և պատվիրակության անդամ Աղվան  Վարդանյանը։

Share Button

Մեկնաբանել

Լրատվական գործընկեր