Այվազովսկու 203-ամյակին Ազգային պատկերասրահն առցանց կցուցադրի հեղինակի հանրահայտ կտավները

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու: Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն մեծանուն նկարչի ժառանգների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօերն Աննա Եղիազարյանը հիշեցրեց, որ Ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու հավաքածուն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջինը Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանն է:
«Մեր պատկերասրահի երկու սրահներում ցուցադրում ենք հեղինակի գործերը, և հուլիսի 28-ին՝ ժամը 22:00-ին, պատկերասրահի, «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում նրկայացվելու է առցանց էքսկուրսիա, որի շրջանակում մասնագետները ներկայացնելու են Այվազովսկու կյանքը, գործունեությունը, խոսելու են հեղինակի ստեղծագործությունների մասին»,-պատմեց Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ համավարակի օրերին, երբ թանգարանները փակ են, նման միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվում կապը պահպանել արվեստասեր հանրության հետ: Պատկերասրահում կա նկարչին պատկանող 80-ից ավելի գործ, որոնց մեծ մասը մշտապես ցուցադրվում է երկու սրահներում: Ցուցանմուշներից են «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, «Քրիստափոր Կոլումբոսը» և այլ գործեր:
«Այվազովսկու հանդեպ հետաքրքությունը միշտ մեծ է: 2017-ին մենք նշեցինք նրա 200-ամյակը, և այդ առիթով կազմակերպված ցուցահանդեսը բացառիկ էր ոչ միայն մեր պատկերասրահի համար, այլև մեր մշակութային կյանքում, քանի որ ոչ մի ցուցահանդես նման քանակի այցելու երբևէ չէր ունեցել: Ճիշտ է՝ հիմա հեղինակի 203-ամյակն է, բայց միևնույն է կրկին մեծ է նրանով հետաքրքրվողների քանակը»,-շեշտեց Աննա Եղիազարյանը:
Խոսելով առհասարակ վիրտուալ տիրույթում ծավալած գործունեության մասին՝ Եղիազարյանն ասաց, որ օնլայն տիրությում աշխատանքն արհեստական բնույթ չի կրում: Նա հիշեցրոց, որ մարտ ամսից, երբ երկրում արտակագ դրություն է հաստատվել, պատկերասրահը միշտ ակտիվ է եղել, վերանայել է աշխատանքը, նոր ծրագրեր է մշակել, որպեսզի ամենօրյա հրապարակումներով հնարավոր լինի պահել այցելուների հետ կապը: Իրականացրել են ծրագիր, որի շրջանակում պատկերասրահի պահոցների ցուցանմուշներն են հանրայնացրել. եղել են գործեր, որոնք առաջին անգամ են հրապարակվել: Նախագծերի արդյունքում հետևորդների մեծ բանակ են ձևավորել:
Պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօրենը շեշտեց, որ առջևում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչելու: Հաջորդ տարի նշելու են պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այս տարվանից արդեն մի շարք ծրագրեր ու նախագծեր են մշակում:
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շարքն իրականացնում է «Դոմ Մոսկվի» կենտրոնը: Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։
Միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

