• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ապրիլյան պատերազմի փոքրիկ հերոսները. գողացված մանկություն

07.04.2020   22:34

Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլ 1-ի լույս 2-ի գիշերը սանձազերծած պատերազմի ընթացքում թշնամու հարձակման թիրախում ոչ միայն ԼՂՀ մարտական դիրքերն էին, այլ՝ դպրոցները, երեխաները: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ, այդ թվում՝ միջազգային  իրավունքի առանձնակի պաշտպանության տակ գտնվող անձի՝ երեխայի մահ:

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակչուհի տիկին Ամպերինան հիշում է, որ առաջին կրակոցները ծանր հետևանքներ են թողել թոռների վրա՝ «Ամսի 2-ին՝ ժամը 3-ին, էնպես էին ռմբակոծում՝ պատուհաններն էլ էին շարժվում… Երեխան էնպես էր դողում… Դրանք ո՛չ Աստված ունեն, որ… Իբր 23 տարի հրադադար է եղել: Չի՛ եղել: Երեխանները անընդհատ ձայնը լսել են, ձայնը քիչ էր, հիմա էլ անօդաչու սարքերն են: Երեխաները դուրս են գալիս, նայում, ասում են՝ ռումբ ա քցում: Տենց մեծանալ կլինի՞»:

Արցախի Թալիշ գյուղից հետո որպես ռազմական գործողությունների հերթական թիրախ էր ընտրված Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը: Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանային միջոցներ, հրթիռահրետակոծել է Զորավանի (Ներքին Ճարտար) դպրոցը, որի հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվել դպրոցի ևս 4 աշակերտ:

Դպրոցը որպես թիրախ ընտրելու պլանավորված քաղաքականության մասին խոսում են մի շարք հանգամանքներ: Սպանված երեխայի մայրը ” target=”_blank”>պատմում է. «Միշտ անօդաչու սարքերը նկարում են: Կար ինչ-որ զենքի տեսակ, որը որ դրված էր շենքից քիչ հեռու, որով խփում էին այդ անօդաչուների վրա: Գիտենք, որ նկարվում է տարածքը, նույնիսկ մի պահ չէինք թողնում, որ երեխաները բակում կանգնեն, կամ մեծ խմբով դուրս գան, շրջեն: Վախենում էինք, որ կարող է թիրախում հայտնվեն: Իրենք գիտեն դպրոցի տեղը, շենքերի տեղը: Մեկ օր առաջ դրանից էլի նկարվում էր, որովհետև երեխաները անընդհատ դրանից էին խոսում, որ երկնքում տեսել են անօդաչու»:

Այդ օրը սովորականի պես դպրոց ուղևորվող Գոռ Հարությունյանը հիշում է, որ դպրոցի բակ հասնելուց քիչ անց անսպասելի արձակված արկի պայթյունից հետո կորցրել է գիտակցությունը: Գիտակցության գալուն պես սկսել է վազել, սակայն հիշել է, որ նման դեպքերում թաքնվում են նկուղներում և ուղղությունը փոխել: Պատմում է, որ հետ գնալիս տեսել է Վաղարշակին՝ կոկորդը ձեռքով բռնած, կանգնած: «Ասում եմ՝ ինչ ա եղել, խի չես փախչում, բա որ նորից խփեն, չի կարում խոսի: Հետո նորից որ ասում եմ՝ էտ ինչ ա եղել, կարող ա՝ վիրավոր ես, սենց ցույց ա տալիս: Հետո, որ ուզում էր ասեր՝ մամա, պապա, բերանը բացում, փակում էր, բայց չէր կարում խոսել»,- հիշում է Գոռը:

Երեխան այնուհետև օգնել է ընկերոջը փախչել, պատսպարվել պատուհանի տակ, որից հետո օգնություն է խնդրել մոտակայքում գտնվող տղամարդկանցից՝ Վաղարշակին օգնելու նպատակով: Ընկերոջը օգնել շտապող Գոռը չի հասկացել նույնիսկ, որ ինքը ևս վիրավոր է. «Երեխաս՝ ձեռքերն արնաթաթախ, մոտենում է ինձ, ասում՝ մամ, մի անհանգստացիր, ես լավ եմ, գնա Գայանեին օգնիր, Վաղարշակի վիճակն է լուրջ»,- ” target=”_blank”>պատմում է Գոռի մայրը՝ Թամարա Հարությունյանը:

Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոցում վիրահատական միջամտությամբ Գոռի դեմքից և աչքի միջից հեռացրել են արկի բեկորները: Ընկերոջ մահը տեսած պատանին որոշել է՝ իր հայրիկի օրինակով սպա է դառնալու՝ հայրենիքի սահմանները, ընկերներին պաշտպանելու նպատակով: Նա համոզված է, որ պատերազմը վերսկսվելու պարագայում չեն փախչելու և հպարտորեն նշում է՝ «հայրս և զինվորները կպաշտպանեն»: Փոքրիկ, բայց ընկերոջ կորստի մեծ ցավը հոգում՝ Վարդան Անդրեասյանը վրեժ է տենչում՝ «Մեծանալու եմ, զինվոր դառնամ, որ լուծեմ Վաղարշակի, Գևորգի, մյուս ընկերներիս վրեժը»:

Ապրիլյան պատերազմի հետևանքերը ծանր հոգեբանական հետևանքներ են թողել փոքրիկ Արսենի վրա, որը այդ օրերին ընդամենը չորս տարեկան էր: Երեխայի հիշողությունից չեն ջնջվում սարսափելի տեսարանները. հիշում է՝ ինչպես են ադրբեջանական ռմբակոծության հետևանքով տան պատուհանների ապակիները կոտրվել, եղբոր ոտքը վնասվել է, պատսպարվել են նկուղում… Պատմում է, որ հայրը ՀԷԿ-ում է աշխատում, որը ևս ռմբակոծվել է: Երեխան զրկվել է խաղաղ քնից. ընտանիքի անդամները պատմում են՝ հաճախակի քնած ժամանակ գոռում է՝ «թուրքերը կրակում են»: Փոքրիկ Արսենը ևս հստակ որոշել է՝ զինվոր է դառնալու:

Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ԶՈւ զինվորականները խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք դրույթներ՝ չխորշելով ռազմական հանցագործություններ իրականացնել նույնիսկ երեխաների նկատմամբ: Դպրոցի և խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումով խախտվել են քաղաքացիական և զինվորական օբյեկտների տարբերակման, ինչպես նաև խաղաղ բնաչության և զինվորականների միջև տարբերակման միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքները՝ ամրագրված Ժնևյան արձանագրություններին կից Լրացուցիչ առաջին արձանագրության մի շարք դրույթներով (Հոդված 1), որոնք հստակ սահմանում են՝  քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ փոխճնշումների օբյեկտ: Բացի այդ Ադրբեջանը խախտել է նույնիսկ իր կողմից ստանձնած պարտականությունները՝ սահմանված ՄԱԿ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներով (Հոդվածներ 29, 38։ Նշված սկզբունքները համարվում են սովորութային նորմ՝ երկրների պրակտիկայի կողմից, ինչը ենթադրում է, որ անկախ հանգամանքից՝ կողմերը ստորագրել են կոնվենցիաները, թե՝ ոչ, չի ազատում իրավախախտին պատասխանատվությունից: Այդ դրույթները ամրագրված են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությունում (Կանոն համար 1 և 11)):

2016թ. ապրիլի 1-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծելով նպատակ է հետապնդել սպանել նույնիսկ երեխաներին՝ շարունակելով միջազգային իրավունքի սկզբունքներն արհամարհելու պաշտոնական հանցավոր քաղաքականության պրակտիկան:

Վանուհի Կարապետյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր