• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Թատրոն 8 թատերախումբըե ներկայացրեց Դունքան ՄքՄիլանի պիեսի հիման վրա ստեղծված CO2 բեմադրությունը

10.12.2019   21:57

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան բեմում դեկտեմբերի 10-ին «Թատրոն 8 թատերախումբը» ներկայացրեց բրիտանացի դրամատուրգ Դունքան ՄքՄիլանի «Թոքեր» պիեսի հիման վրա ստեղծված CO2 բեմադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շրջակա միջավայրի պահպանման կրթական բաղադրիչ պարունակող պիեսը մինչև գյումրեցիներին ներկայացնելը ցուցադրվել  է նաև Երևանում և Վանաձորում:    Բեմադրող ռեժիսոր Գոռ Մարգարյանի տեղեկացմամբ՝ թատերախումբը  բեմադրության դեկորացիաները ստեղծել է օգտագործված պլաստիկ շշերից և պոլիէթիլենե տոպրակներից, ինչը անմիջական կապ ունի ստեղծագործության հիմնական և գլխավոր մեսիջներից մեկի հետ:   «Հեղինակին ծանոթացել եմ հենց այս պիեսով ու սիրահարվել եմ այս պիեսին։ Ավելի քան վստահ եմ, որ ասելիքը տեղ հասնում է, ինչի մասին վկայում են իմ ստացած հաղորդագրությունները, որ մարդիկ ծորակը փակում են կամ չեն օգտագործում պոլիէթիլենային տոպրակներ և այլն»,- նշեց Գոռ Մարգարյանը: Պիեսի բեմադրող նկարիչը՝ Նելլի Բարսեղյանն է,

դերերում՝ Մարիանա Եղիազարյանը և Հարություն Հովհաննիսյանը:

Պատմությունն ամուսնական զույգի մասին է. կինն ու տղամարդը գրեթե բանակցում են իրենց ապագայի մասին՝ փորձելով հասկանալ, արդյոք այդ ապագան բավականաչափ հարմար և համապատասխան է երեխա ունենալու և մեծացնելու համար։ Խոսքը շրջակա միջավայրի աղտոտվածության մասին է։ Որքանով է արդար կամ եսասիրական այդ պայմաններում մտածել երեխա ունենալու մասին և ի վերջո ինչ աշխարհ են ծնողները ժառանգում նրան:

Պիեսը բեմադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր