Սնապարծութիւն, Գերակայութեան Բարդոյթ եւ Մասամբ Նորին

*ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ*
Երէկ երեկոյեան ականատեսը եղայ ցաւալի միջադէպի մը, ուր լիբանանցի գործատէրը իմ ներկայութեամբս պախառակեց իր պաշտօնեան, որ հնդիկ ազգութեան կը պատկանէր: Չես հասկնար, թէ իր ո՞ր առաւելութեան համար գերակայութեան հիւանդագին բարդոյթներէ տառապող մեր մարդուկը, աւարտին ինծի դառնալով ըսաւ. «կտոր մը հնդիկը ինքզինք խելացի կը կարծէ ու խրատ կու տայ ինծի»…:
Շատ գէշ զգացի ի տես մարդկային արժանապատուութեան նման հրապարակային վիրաւորանքի արժանացած խեղճ պաշտօնեային հոգեվիճակին:
Անտրամադիր վերադառնալով խմբագրատուն սկսայ խորհիլ…
Հնդկաստանի բանակը աշխարհի զօրաւորագոյն բանակներու ցանկին 10-րդ դիրքը կը գրաւէ: Ան ունի 5000 հիւլէական գլուխ պարունակող երկարահասանելի ռումբեր: Հնդիկ մըն էր Սապիր Պհաթիա (Sabeer Bhatia) համացանցի ել-նամակի հաթմէյլ (hotmail) սպասարկութեան հնարողը 1996-ին, որուն Պիլ Կէյթս 160 միլիոն տոլար առաջարկեց իրմէ գնելու համար զայն ու մերժուեցաւ: Երբ վերջապէս ան որոշեց ծախել, իր ընկերութիւնը կ՛արժեր աւելի քան 400 միլիոն տոլար: Աճայ Պհաթ (Ajay V. Bhatt) անունով Հնդիկ մըն է համակարգիչի Եու Էս Պիի առաջին տարբերակը հնարողը 1994-ին: Հարիւր առ հարիւր Հնդկական արտադրութիւն էր այն անջրպետանաւը, որ հասաւ Հրատ մոլորակի շրջակայքը: Հնդկաստանը առաջնահերթ է շոքեկառքեր եւ նաւեր արտադրող երկիրներուն մէջ: Հնդիկ են աշխարհի մեծաահարուստներու ցանկին առաջնակարգ դիրքերը գրաւողները:
Աւելին, համացանցային ամենատարածուն կուկըլ (Google) սպասարկութեան ընդհանուր տնօրէնը 44 ամեայ Հինդիկ մըն է Սունտար Փիչայ (Sundar Pichai), որուն տարեկան թոշակը տասնեակ միլիոնաւոր տոլար է: Համակարգիչի ծրագրաւորումի մայքրոսոֆդ (microsft) ընկերութեան ընդհանուր տնօրէնը հնդիկ մըն է այսօր ՝ Սաթյա Նատելլա (Satya Nadella) անունով: Անոր տարեկան թոշակը, 18.2 միլիոն տոլար է: Հնդիկ է մասթըր քարտի (master card) ընդհանուր տնօրէնը՝ Աճայփալ Սինկ Պանկա (Ajaypal Singh Banga)…:
Հակառակ այս իրականութեան տակաւին կան կարգ մը սնամիտ լիբանանցիներ, որոնք ինքզինքնին գերակայ ազգ մը կը զգան՝ կ’երեւի կինեսի մրցանշային գիրքին (Guinness book of records) մէջ համմուսի կամ թապպուլէի ամենամեծ պնակը արձանագրած ըլլալու արժանիքին համար… ու պատահաբար իրենց պաշտօնեան հանդիսացող երիտասարդին «կտոր մը հնդիկ» կը կոչեն…:
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

