«Զարթօնք»ի Անունով Մայրիի Ծառ Մարտակերտի Մէջ

ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Դուն ի՞նչ կ’ընես Արցախի համար» համահայկական շարժման ծիրէն ներս, Ս. Խաչ-Հարպոյեան վարժարանի իրականացուցած ծրագիրով, ներառական կրթութեան մէկշաբաթեայ դասընթացքին մասնակցելու համար Պէյրութ այցելեցին Մարտակերտի Վարդան Մինասեանի անուան թիւ 2 հիմնական դպրոցի տնօրէն Մելսիդա Քարդումեանը, ուսուցիչներ Լուսինէ Սաիյեանը եւ Ռուզաննա Աւետիսեանը:
Լիբանանահայ գաղութի իրենց ծանօթացման ծիրէն ներս, անոնք այլ հաստատութիւններու շարքին նաեւ այցելեցին լիբանանահայ երեք օրաթերթերու խմբագրատուները:
«Զարթօնք», որպէս խորհրդանշական նուէր արցախցի ուսուցչուհիներուն յանձնեց Լիբանանի մայրի ծառի տունկեր:
Ուրախութեամբ իմացանք, որ դպրոցի տնօրէնութիւնը արցախցի զինուորներու հետ, մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանակիր Վարդան Մինասեանի մահուան տարելիցի նուիրուած դպրոցական ոգեկոչման ձեռնարկի մը ընթացքին, Ապրիլեան քառօրեայ պատերազմին մասնակից զինուորի ձեռամբ «Զարթօնք»ի անունով մայրիի ծառ տնկած են դպրոցի բակը: Հետաքրքրական էր իմանալ ծառը տնկող հայ զինուորին արտայայտութիւնը, որ ծառը տնկելու համար երբ բահ առաջարկուած է իրեն, ան մերժած է գործածել, ըսելով որ բարեկամութեան ծառը ափերով է, որ կը տնկուի հողին մէջ:
Ձեռնարկին ներկայ գտնուած է նաեւ արցախցի արուեստագիտուհի Շուշան Պետրոսեան:
«Զ.»
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

