• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 200 նոր դեպք․ ապաքինվել է 387, մահացել 8 քաղաքացի

08.08.2020   15:42

Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1444 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 174438 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 785 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 90, 78, 62 տարեկան տղամարդիկ և 68, 64, 82, 73, 51 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր