ՀՀ ներկայացուցիչները Բեյրութում կգնահատեն կարիքները. հնարավոր է աջակցություն շենքերի վերականգնմանը

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել Բեյրութում ավերված մի քանի շինությունների վերականգնումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Բեյրութ աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանի հետ օգոստոսի 7-ին կմեկնի Բեյրութ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Օգոստոսի 8-ին Լիբանան կուղարկվի նաև առաջին հումանիտար ինքնաթիռը՝ 12 տոննա մարդասիրական բեռով։
«Սա մարդասիրական 3 թռիչքից առաջինն է լինելու: Բնական է, որ Հայաստանի կառավարությունը պայթյունից հետո ձեռք մեկնեց Բեյրութին, տեղի ժողովրդին: Հայաստանն օգնություն կուղարկի Լիբանանի կառավարության ներկայացրած ցուցակի հիման վրա: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել ավերված որոշ շինությունների վերականգնումը, պարզապես պետք է տեղում տեսնենք այդ ամենը և իրատեսորեն որոշենք, թե ինչը կարող ենք մեզ վրա վերցնել»,- նշեց Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով` Հայաստանը ձեռք է մեկնում ոչ միայն հայկական համայնքին, այլև Լիբանանի ողջ ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայ համայնքը:
Սինանյանը պատրաստվում է նաև քննարկել լիբանանահայերի հայրենադարձության հարցը։
Leave a Reply
Լրահոս
-
16.09.2020
Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման
-
10.08.2020
Լիբանանի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ
-
10.08.2020
Սևրի պամանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն, և պահպանել նրա
-
10.08.2020
Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների
-
10.08.2020
Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի
-
10.08.2020
Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության
-
10.08.2020
ՀՀ վարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի
-
10.08.2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդի հետ
-
10.08.2020
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանձնել

