• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Չեխիան Բեյրութ կուղարկի 37 փրկարար

05.08.2020   12:42

 Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին սոցիալական ցանցերում հայտնել Է երկրի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը: «37 փրկարարներից, ներառյալ հինգ փրկարար-կինոլոգներից բաղկացած ջոկատը պատրաստ Է ուղեւորվելու Բեյրութին օգնության»,- նշել Է նա: Լիբանանյան կողմն ընդունել Է օգնության առաջարկությունը:

Չեխ փրկարարների ջոկատը Բեյրութ կմեկնի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ամենաուշը 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը վիթխարի ողբերգություն Է համարել պայթյունը, որը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի: «Մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնության»,- հայտարարել Է քաղաքական գործիչը: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր