• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո

01.08.2020   14:33

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում ևս կորոնավիրուսային հիվանդութան դեպք չկա:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:

Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր