• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

01.08.2020   14:35

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 1-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին։

Վարակակիրը Ստեփանակերտում հաստատված օջախներից մեկի կոնտակտավոր է: Թեստավորումների նպատակով 142 նմուշառում է իրականացվել:

Արցախում մինչ օրս COVID-19-ը ախտորոշվել է 237 մարդու մոտ, որից 167-ը ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 124 քաղաքացի:

Մինչև այսօր իրականացվել է 5 833 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: 

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր