• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515 նոր դեպք․ ապաքինվել է 619, մահացել 11 քաղաքացի

15.07.2020   11:13

Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 139220 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 592 (ավելացել է ևս 11-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 82, 63, 77, 75, 88, 62 տարեկան կանայք և 90, 53, 84, 84 և 88 տարեկան տղամարդիկ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր