• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ադրբեջանը սահմանին օգտագործել է տեղում առկա գրեթե բոլոր զինատեսակները

15.07.2020   12:12

Ադրբեջանական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին օգտագործել են տեղում առկա իրենց գրեթե բոլոր զինատեսակները: Այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Ադրբեջանական Զինված ուժերը, այդ թվում և’ սահմանապահ ծառայությունը, և’ երրորդ բանակային կորպուսը, իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների: Օգտագործվել են բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը, տանկեր, հրետանային միջոցներ, ընդուպ 122 մմ և չի բացառվում, որ ավելի մեծ տրամաչափերի, հրետանային միջոցների մեծ մասը, բացառությամբ մի քանի միջոցների, ականանետեր, հարվածային ԱԹՍ-ներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր