• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքը․ սպանվել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր

14.07.2020   13:58

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը։

գեներալ-մայոր Հաշիմով Փոլադ Իսրայել օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu)

 

 

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալն այդ մասին հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում։ Նա նաև հայտնել է, որ բախումների ընթացքում զոհվել է նաև բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը։  Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Razminfo-ն գրում է, որ հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 5 կորուստի անուն, դրանցից երկուսի մասին մեզ հայտնի էր դարձել սոցցանցերից: Կորուստների թվում կա նաև երկու մայոր:

Կորուստներն են.

  • Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլու (Əhmədov Namiq Hajan oğlu)
  • Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլու (Novruzov Anar Gülverdi oğlu)
  • Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլու (Babayev Yaşar Vasif oğlu)
  • Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլու (Zeynallı ilqar Ayaz oğlu)
  • Պայմանագրային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլու (Mustafazadə Elçin Arif oğlu)

Այս պահի դրությամբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր