• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ

02.07.2020   20:25

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժամանակակից աշխարհում կրթության դերի, փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև բուհի և տնտեսության միջև կապի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր