• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ

26.05.2020   22:42

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։ 

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։

«Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։

«Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր