• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել 6 ոստիկանի մոտ

06.04.2020   23:25

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան, մեկուսացվել է 11 ոստիկան»,- ասաց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր