• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ինչպես է գործում վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը

03.04.2020   23:56

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյությում ներկայացվում է, թե  ինչու է վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնում:

ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր