• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հայրենադարձվածներին մաքսային արտոնություններ տվող նախագծին

26.02.2020   23:27

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանը «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Գործող օրենսդրությամբ, ՀՀ մշտական բնակության վերադարձողները կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե նրանք վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում: Այս դրույթը փաստացի կիրառելի է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բացի այն, որ 5 տարի չեն  գտնվել ՀՀ-ում, այլ նաև Հայաստանում չունեն քաղաքացիություն և հաշվառում: Այսինքն, եթե անձը անգամ 10 տարի առաջ արտագաղթել է, բայց այստեղ չի վաճառել բնակարանը, շարունակում է հաշվառված մնալ ՀՀ որևէ հասցեում, փաստացի չի կարող օգտվել այս արտոնությունից: Նախագծով ասում ենք, որ եթե համապատասխան լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, փաստացի կստուգի, որ եթե անձը վերջին 5 տարում ՝1825 օրերի ընթացքում առնվազն 915 օրը Հայաստանում չի եղել, ապա նրան կտա տեղեկանք, որ անձը ՀՀ-ում մշտական բնակության վայր չունի: Եվ քաղաքացին այդ տեղեկանքի հիման վրա կարող է դիմել մաքսային ծառայություն և 18 ամսվա ընթացքում այն երկրից, որտեղից ցանկանում է վերադառնալ ՀՀ մշտական բնակության, կկարողանա առանց հարկի ներկրել իր անձնական օգտագործման գույքը, նաև մեկ տրանսպորտային միջոց՝ ամեն անձի անունով: Բայց տրանսպորտային միջոցը այդ անձի անունով պետք է  գրանցված լինի առնվազն 6 ամիս առաջ»,-ասաց Գաբրիելյանը:

Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրերի ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտան տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:

«Մեկ այլ կարգավորմամբ՝ այն քաղաքացիները, որոնք 1 տարի բացակայել են ՀՀ-ից, ունեն Հայաստանի քաղաքացիություն, երբ վերադառնան Հայաստան, կարող են իրենց հետ ներկրել մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական արժողության գույք՝ առանց տրանսպորտային միջոցի»,-ասաց Գաբրիելյանը:

Իսկ այն դեպքում, երբ անձը երբևէ ՀՀ քաղաքացի չի եղել, գրանցված չի եղել Հայաստանում, ապա անկախ ժամկետներից, կարող ցանկացած պահի վերադառնալ , դիմել անձնագիր ստանալու համար և  18 ամսվա ընթացքում իր հետ գույքը ներկրել:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը նշեց՝ գործող օրենքում մեծ փոփոխություններ են իրականացվել: Նա նշեց՝ դա ԵԱՏՄ տարածքում մշտական բնակություն հաստատելու մասին կարգավորում է, և Հայաստանը, պարզապես ունենալով մեծ սփյուռք, փորձում է իր ազգային օրենսդրությունն այնպես հարմարացնել, որ իր հայրենադարձներին արտոնությունից օգտվելը մաքսիմալ հարմար լինի:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր