• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Փաշինյանն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի իր գործընկերների հետ

25.01.2020   22:51

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի վերաբերյալ հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«2016թ. ապրիլյան պատերազմի վերաբերյալ «Ֆեյյբուք»-ում իմ գրառումը ծայրից ծայր, և մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգություններ քննարկել եմ Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական ռազմավարական-դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն, և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասաց Փաշինյանը:

2018 թվականին, երբ Փաշինյանը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարն էր, պատասխանելով երիտասարդների հարցերին, հիշեցրել էր ապրիլյան պատերազմի օրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման մասին. «Ես ապրիլյան պատերազմի օրերին իմ «Ֆեյսբուք»-ի էջում արել եմ գրառում, որում պնդել եմ, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ: Երկու պատճառով եմ այսպես պնդել. առաջինը` 2008թ. իրադարձություններից տեղյակ եք, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին փորձեց պատերազմով հսկողության տակ վերցնել Հարավային Օսիան, և դրան հետևեց Ռուսաստանի արձագանքը, որը քիչ էր մնում Թբիլիսին գրավեր: Այսպիսի իրադարձություն վերապրած Ադրբեջանը չէր կարող այսպիսի գործողություն անել, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու: Ընդ որում, այդ գործողությունն անել ՌԴ ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Երկրորդ` եթե այդպես չլիներ, Ռուսաստանը հենց առաջին օրը վետո կդներ Ադրբեջանին զենքի մատակարարման վրա»,- նշել է Փաշինյանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր