• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստանը զգալի ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

25.01.2020   22:40

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար»,-ասաց վարչապետը:

2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն դոլարով կամ 26 տոկոսով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23 տոկոսով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Փաշինյանը նշեց՝ սա աննախադեպ ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:  

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր