• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մամուլի տեսություն. Արտահերթ ընտրությունների կանխատեսելի ընթացքը

24.01.2020   09:16

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Առաջիկա օրերին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։ Ադրբեջանի պատվիրակության այս կազմի համար այն վերջին նիստն է լինելու, քանի որ դրան անմիջապես կհաջորդեն խորհրդարանական ընտրությունները։ Այս նստաշրջանում կքննարկեն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ նախնական զեկույցը, որը կարող է բուռն քննարկումների առիթ դառնալ։ 

«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում առճակատման գնալ, այլ գործընկերային են տրամադրված, դրանով կարծես փորձելով շփման ընդհանուր եզրեր գտնել համազեկուցողների հետ»,- մանրամասնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ նշելով, որ Իսլանդիայի ներկայացուցչի կողմից պատրաստված զեկույցն անդրադառնալու է վերջին շրջանում Ադրբեջանում առկա իրավիճակին եւ իշխանությունների իրականացրած քաղաքական ճնշումներին։

Անդրադառնալով փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Տ. Հայրապետյանը նշեց, որ նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է աննախադեպ մեծաթիվ թեկնածուների գրանցմամբ։ Ընդհանուր առմամբ, բավականին կանխորոշված արդյունքներով ընտրություններ են սպասվում, եթե, իհարկե, առաջիկայում ընդդիմությունը քայլեր չիրականացնի որոշակի ակտիվություն մտցնելու համար։

Հաշվի առնելով այն, որ բավականին կանխատեսելի ընթացք է, «ՀՀ»-ն Տ. Հայրապետյանից հետաքրքրվել է, թե ինչ կանխատեսումներ կարելի է անել ընտրությունների վերջնարդյունքի վերաբերյալ»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր