• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մամուլի տեսություն. ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում

24.01.2020   09:23

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:

Ասել է թե՝ ով կամ ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին կամ վերջինիս հայրիկին, մայրիկին, կնոջը կամ, առհասարակ, մտերիմ ընկերներին:

Ստանալով հստակ տվյալները, թե ովքեր են զանգել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին՝ նախաքննական մարմինը զանգահարում է այդ անձանց եւ հրավիրում նախաքննական մարմին՝ հարցաքննության:

Նշենք, որ դեպքից անցել է 8 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչի համար է ԱԱԾ նախկին տնօրենը գնացել այդ քայլին եւ ինչու է իր բնակարանում 35 կրակոցներ արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հայտնել էր, որ արդեն հարցաքննվել է նաեւ այն տաքսու վարորդը, որի հետ Կուտոյանը Արշակունյաց փողոցից ուղեւորվել էր Պարույր Սեւակի իր բնակարան, ինչպես նաեւ հայտնել էինք ԱԱԾ նախկին տնօրենի կողմից կնոջն ուղղված նամակի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր