• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովմանն ուղղված օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

24.01.2020   21:00

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանը:

Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայնով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր