• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին

24.01.2020   21:35

 Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց, որ գիտությունը աշխատատեղերի և կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է:

«Հայաստանում ու Եվրոպայում տնտեսական աճ գրանցելը հնարավոր կլինի միայն գիտելիքը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ Այս հարցում ԵՄ-ի և Հայաստանի նպատակները համընկնում են և, մենք կշարունակենք աջակցել  ՀՀ կառավարությանը գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշեց Վիկտորինը։

Նա շեշտեց, որ Հայաստանի՝ «Հորիզոն-2020» ծրագրին միանալը, երկրի առջև լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել Երևանի պետական բժշկական համալսարանի և եվրոպական բուհերի համագործակցությամբ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ իրենց բուհի համար սա շատ կարևոր և պատմական պահ է, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության նման մակարդակի:

«Այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին և գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ Հատկանշական է, որ «COBRAIN» ծրագրի հաղթանակը գրեթե համընկել է մեր համալսարանի 100-ամյակի հետ։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաև բարձրաստիճան այրեր»,- նշեց նա։

Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում հիմնադրվելու է ուղեղի հետազոտման կենտրոն, որտեղ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բոլոր փոփոխությունները կիրականացվեն շատ խորը և միջազգային հաշվառելիության ձևաչափով: Կենտրոնը կստեղծվի 1 տարում և ծրագիրը տևելու 3 տարի:

Ուղեղի հետազոտման կենտրոնի ստեղծման համար ծախսվելու է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար:

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր