• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Գործադիրը ծրագրում է Հայաստանը դարձնել տիեզերքի ոլորտում գործունեության համար գրավիչ երկիր

24.01.2020   20:45

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է Հայաստանում կանոնակարգել տիեզերական գործունեության ոլորտը:

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,- ասաց Արշակյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ դրա ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:

Օրենքի նախագիծը հունվարի 24-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 111 կողմ ձայնով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր