• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

«Կոռուպցիայի ինդեքս 2019»-ում Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում գրանցել է ամենամեծ առաջընթացը

23.01.2020   23:30

 «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցում, որն անդրադառնում է պետական հատվածում կոռուպցիային, Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի երկրների թվում գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այսինքն, մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում ու չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ ու ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց վարչապետը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր