• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամուլսարի հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

06.09.2019   00:03

Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝  նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր