• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիկոլ Փաշինյանը որոշել է տեսակոնֆերանս անցկացնել «Էլարդ» ընկերության փորձագիտական խմբի հետ

23.08.2019   22:42

Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքավայրում միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանս կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես որոշել եմ, որ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ կոնֆերանս: Դրա ժամանակ մենք ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ կա, թե որն է ձեր եզրակացությունը, մի հատ դուք ձեր եզրակացությունը մեկնաբանեք: Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի: Ձևակերպեք հարցեր, որոնք ձեզ մոտ ծագում են, պետք լինի 2 ժամ կանենք այդ խորհրդակցությունը, պետք լինի 2 ու կես ժամ կանենք: Կլինի հանդիպումը, կտեսագրենք, կհրապարակենք, «Էլարդ»-ը թող ինքը  մեկնաբանի իր գրածը, իր եզրակացությունները, այդ գրածը կհրապարակենք և կխոսենք: Այդ խոսակցությունը ես ինքս կտանեմ և այնպես կտանեմ, որ վերջում հստակ պատասխաններ հնչեն, որպեսզի տարընթերցումների տեղիք չլինի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ վարչապետ ընտրվելու օրվանից Ամուլսարի հարցը եղել է միակ հարցը, որի հետ կապված բոլոր նամակներն անձամբ կարդացել է: «Մեծ տրցակ է ձևավորվել, և ես անձամբ կարդացել եմ այդ ամենը: Որ ասում են ժողովրդի ձայնը լսեք, ժողովրդի ձայնը միշտ էլ լսվել է և հույս ունեմ գիտեք, որ այսօրվա Հայաստանում ժողովրդի ձայնը չի կարող չլսվել: Բայց, ես ի՞նչ եմ ասում: Ինչպես անցած տարի ես հայտարարել եմ՝ այս հարցի լուծումը կարող է լինել հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա:  Հիմա կա պնդում, որ ջուրը կեղտոտվելու է, օդը կեղտոտվելու է, հողը կեղտոտվելու է, աղմուկ է լինելու: Եթե պարզվի, որ այդպես է, հանքը չի կարող շահագործվել: Բայց, եթե պարզվի, որ այդպես չի, դա ուրիշ իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր