• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ամուլսարի հանքի շահագործումն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները. Փաշինյան

19.08.2019   23:58

 Ամուլսարի հանքի շահագործման դեպքում այն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամուլսարի հանքն այս պայմաններով շահագործման դեպքում շահագործվելու է ՀՀ-ի համար աննախադեպ բնապահպանական ստանդարտներով: Մենք բերում ենք աննախադեպ բարձր բնապահպանական ստանդարտի, որոնք Հայաստանի Հանրապետությունում մինչ այս երբեք չեն կիրառվել: Երբ Ամուլսարի հանքը շահագործվի այդպիսի բնապահպանական ստանդարտներով, այդ ժամանակ մեզ համար ակնհայտ է լինելու, որ մինչ այժմ գործող մետաղական հանքերի շահագործման որակը ցածր է, հիմա այս պայմաններում կառավարությունը պետք է գնա ցածր մակարդակում գտնվող հանքերին ասի, որ պետք է իրենց ստանդարտները հավասարեցնեն նոր նշաձողին: Սա քաղաքական պարտավորություն է: Հիմա այն ընկերությունները, որոնք ցածր մակարդակում են, պետք է տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսեն վեր բարձրանալու համար, և ՀՀ կառավարությունն ունի լծակներ, այդ ընկերություններին պարտադրելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս հանգամանքից ելնելով, մի շարք հայտնի ընկերություններ սկսել են աջակցել հակաամուլսարյան գործընթացին:

«Հանքարդյունաբերության մինչ այժմ հայտնի և ՀՀ-ում գործող ընկերություններ տարբեր տիպի աջակցություն են ցույց տալիս այս հակաամուլսարյան գործընթացին: Այդ փաստը հաստատել են օպերատիվ ծառայությունները: Տրամաբանությունը որն է, որ հանքերով զբաղվող ընկերություններն աջակցեն այլ ընկերության դեմ ընթացող գործընթացին, որպեսզի դրա արդյունքում խնայեն այն տասնյակ միլիոնավոր դոլարները, որ պետք է օգտագործեն ՀՀ-ում հանքարդյունաբերության մակարդակը բարձրացնելու համար»,- նշեց Փաշինյանը:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸին տրվելէ Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համարբնապահպանական թույլատվությունըԸնկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնելհանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրությանկենտրոնում և բնապահպաններիփորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարիբնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրանոր 2018 թվականիհուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմիցբնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվքիմիականմանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրիաղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսիաղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելըհոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղորի համար կառավարությունը հատկացրել էր396 900 դոլար։

 

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմիցարված փորձաքննության արդյունքները։

Հայտնի էոր կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտականեզրահանգումներըըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի ևաղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվայինապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվայինդրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել ՍպանդարյանԿեչուտթունելի հյուսիսային ծայրամասըորը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ԿեչուտՍևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրաՍակայն ազդեցությունկրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերիհետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերիպատճառով:
  • ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներորոնք պատշաճ կերպով ապահովումենորպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխմանուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմաններըԱրփաԴարբՈրոտան գետերի վրաստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայաններըընդհանուր առմամբբավարար են: 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր