• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

16.08.2019   23:59

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում:

«Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը տրվեց և թեժ քննարկումների արդյունքում, բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստի ընթացքում հայտարարվեց, որ հենց հոկտեմբերին Երևանում կստորագրվի այդ համաձայնագիրը, այնպես որ դեռ որևէ հետ քայլ չկա, և մենք բոլորս հուսով ենք, որ այն կստորագրվի, և մենք ևս մեկ ազատ առևտրի գոտի կունենանք Սինգապուրի հետ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիականտնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնելհամաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտընթացակարգերըորպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր