• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բակո Սահակյանը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն

19.07.2019   23:16

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն՝ գյուղատնտեսության զարգացմանը եւ ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցի Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, համապատասխան գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարները:

Իր եզրափակիչ ելույթում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պահանջում է նպատակաուղղված եւ համակարգված աշխատանք թե կենտրոնական, թե շրջանային եւ թե տեղական կառավարման օղակների պատասխանատուների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր