• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

15.02.2019   00:40

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում,  մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված եմ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում ավտոբուսի վրա ահաբեկչական հարձակման լուրից, որը մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձավ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և բարեկամ Իրանի ողջ ժողովրդին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ:

Խնդրում եմ իմ սփոփանքի խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր