• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով

22.11.2018   18:32

 Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատվական գործընկեր